Լավրովը Բոլթոնին հաճելի զրուցակից է համարել

17:03   11 Սեպտեմբեր 2019    260

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը պատմել է, որ ԱՄՆ նախագահի՝ անվտանգության հարցերով պաշտոնաթող խորհրդական Ջոն Բոլթոնը շատ հաճելի զրուցակից է, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Նա շատ հաճելի զրուցակից է, շատ բանիմաց, կրթված: Նրա հետ հաճելի է խոսել»,- ասել է Լավրովը:

Լավրովն ասել է, որ իրենց միջև շատ տարաձայնություններ են եղել Բոլթոնի կտրուկ ոճի և ուժային մեթոդներին «ապավինելու» պատճառով:

«Մենք հարցերի մեծ մասի դեպքում համաձայնության չէինք գալիս»,- եզրափակել է խոսքը Լավրովը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լավրով   Բոլթոն  


Վերնագիրի այլ պիտակները