Tesla-ի վարորդին և ուղևորին ղեկին քնած են «բռնացրել»

22:35   13 Սեպտեմբեր 2019    271

ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի բնակիչ Դակոտա Ռանդալը հրապարակել է տեսանյութ, որում երևում է՝ ինչպես է Tesla մեքենան ընթանում, իսկ վարորդը գլուխը կախ քնած է։

Վարորդի կողքին նստած ուղևորը ևս քնած է երևում։ «Ես մի պահ նայեցի և տեսա՝ կարծես ինչ-որ մեկը քնած է ղեկին, հետո ինքս ինձ ասացի՝ դա հնարավոր չէ, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Հետո ես կրկին նայեցի և համոզվեցի՝ այս երիտասարդը գլուխը կախ քնած է»,- պատմել է նա ամերիկյան NBC10 Boston լրատվականին։ Ռանդալը պատմել է, որ մեքենան ընթացել է 90-95 կմ/ժ արագությամբ, և նա ջանացել է արթնացնել վարորդին, սակայն չի հաջողվել։

Tesla ընկերության մամուլի խոսնակը հայտնել է, որ մեքենայում վարորդի համար նախատեսված մոնիթորինգի համակարգն անընդհատ վարորդներին հիշեցնում է զգոն լինելու մասին և արգելում ինքնակառավարման համակարգի գործածումը, երբ նախազգուշացումներն անտեսվում են։

Hayatsk.info

Հեշթեգներ: Tesla  


Վերնագիրի այլ պիտակները