Վրաստանի վարչապետը` առանց ֆեյսբուքյան էջի

17:44   11 Սեպտեմբեր 2019    209

Վրաստանի նորանշանակ վարչապետ Գիորգի Գախարիան Facebook-ում չունի պաշտոնական էջ:

Պարզվում է՝ նա «Ֆեյսբուքից» չի օգտվել ոչ նախկինում (ՆԳ նախարարի պաշտոնում), ոչ հիմա։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է «Ալիք Մեդիան»:

Բիձինա Իվանիշվիլիից, Իրակլի Ղարիբաշվիլիից, Գիորգի Կվիրիկաշվիլիից և Մամուկա Բախտաձեից հետո Գիորգի Գախարիան «Վրացական երազանքի» կառավարության առաջին վարչապետն է, որը պաշտոնապես ներկայացված չէ ֆեյսբուքում: Նախկին վարչապետները իրենց հետ կապված նորությունները տարածելու նպատակով ակտիվորեն օգտագործում էին ֆեյսբուքը:

Օրերս Մամուկա Բախտաձեն էլ հենց «Ֆեյսբուքի» էջի միջոցով հաղորդեց, որ հեռանում է կառավարության ղեկավարի պաշտոնից:

Netgazeti-ի այն հարցին, թե պատրաստվում է արդյոք Գիորգի Գախարիան բացել ֆեյսբուքյան էջ, նա պատասխանել է․ «Վարչապետի մամուլի գրասենյակի կողմից հրապարակված բոլոր տեղեկությունները տեղադրված են Վրաստանի կառավարության պաշտոնական կայքում»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները