Վիետնամցիներն առաջատարներն են Google-ում նոր iPhone-ի մասին տեղեկատվություն փնտրելու ցուցանիշով

20:57   11 Սեպտեմբեր 2019    156

Վիետնամցիները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում աշխարհում ժողովրդականություն վայելող iPhone սմարթֆոնի նոր մոդելների նկատմամբ:

Մեկ օր էլ չի անցել այն պահից, երբ Apple ամերիկյան կորպորացիան սեպտեմբերի 10-ին ներկայացրեց իր սարքերի, այդ թվում նաև iPhone-ի նոր սերունդը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Վիետնամն աշխարհի երկրների շրջանում առաջատարն է դարձել որոնողական համակարգերում այդ նորույթների մասին հարցումների թվաքանակով։

Apple-ի Քուփերթինոյի (Կալիֆոռնիայի նահանգ) կենտրոնակայանում շնորհանդեսի նախօրյակին, երբ նույնիսկ հայտնի չէր iPhone-ների շարքի նոր մոդելի ստույգ անվանումը, վիետնամցիներն արդեն «iPhone 11»-ի 100 հազարից ավելի հարցումներ էին ուղարկել Google որոնիչին:

Վիետնամերեն լեզվով որոնողական համակարգին առավել հաճախ ուղղված հարցումները դարձել են «iPhone 11 Pro-ի շնորհանդեսը» և «iPhone 11 Pro-ի գինը»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները