ԱՄՆ-ում սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի հիշատակի արարողությունը սկսվել է լռության րոպեով

21:16   11 Սեպտեմբեր 2019    182

2001թ․ սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում կատարված ահաբեկչական գործողությունների զոհերի հիշատակին նվիրված արարողությունն առավոտյան ժամը 8:46-ին։

Սգո միջոցառումը տեղի է ունենում Մանհեթենի հարավում One World Trade Center-ի մերձակա հուշահամալիրի տարածքում, որը կառուցվել է այն վայրում, որտեղ կանգնած էին ահաբեկչական գործողությունների հետևանքով ավերված Համաշխարհային առևտրական կենտրոնի երկվորյակ աշտարակները, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

18 տարի առաջ այդ պահին «Ալ Քաիդա» խմբավորման ահաբեկիչների կողմից առևանգված ինքնաթիռներից առաջինը մխրճվեց ՀԱԿ-ի հյուսիսային աշտարակի մեջ:

Ի հիշատակ այդ ողբերգական իրադարձության հնչել են Նյու Յորքի եկեղեցիների զանգերը, իսկ հուշահամալիրի առջևի հրապարակում ահաբեկչական գործողությունների հետևանքով 2983 զոհվածների հարազատներն ու մերձավորները, ներառյալ 1993թ․ ՀԱԿ-ում կատարված ահաբեկչությունը, սկսել են ընթերցել նրանց անունները:

Ինչպես արդեն տեղեկացվել է՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է խոնարհել պետական բոլոր հիմնարկությունների դրոշները ի հիշատակ 2001թ․ սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի: Համապատասխան որոշումը լույս սեպտեմբերի 11-ի գիշերը հրապարակվել է Սպիտակ տան պաշտոնական կայքում:



Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները