Այլմոլորակայինների հետ շփումը առավել հետաքրքիր է տղամարդկանց, քան կանանց

09:23   12 Սեպտեմբեր 2019    227

Գիտնականները պարզել են, որ Երկրի բնակչության մեծ մասը կցանկանար հանդիպել այլ մոլորակից մեր գիտակցությունն ունեցող մարդկանց հետ, սակայն կանայք դրան ավելի վերապահումով են վերաբերում։

Տղամարդիկ մեծ ոգեւորությամբ են վերաբերում վերերկրյա գիիտակից էակներին, քան կանայք, գրում է Daily Mail-ը։ Այսպիսին են Օքսֆորդի համալսարանի հետազոտությունների տվյալները, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Գիտնականները հարցում են կատարել 2000 բրիտանացիների շրջանում։ Հարցվածների բացարձակ մեծամասնությունը՝ 66 տոկոսը, հայտարարել է, որ կուզեր հանդիպել այլմոլորակայինների հետ։ Դրան կտրականապես դեմ է եղել միայն 14 տոկոսը, եւս 11 տոկոսը խոստովանել է, որ չգիտի ինչպես վերաբերել նման իրադարձությանը, իսկ 9 տոկոսը հրաժարվել է պատասխանել այդ հարցին։

Ընդ որում, բոլոր հարցված տղամարդկանցից միանշանակ կողմ է 55 տոկոսը, կանանցից՝ 47 տոկոսը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները