Թրամփի հայտարարությունը նվազեցրել է նավթի գինը

10:07   12 Սեպտեմբեր 2019    309

Brent տեսակի նավթի ֆյուչերսների արժեքը մեկ բարելի համար հասել է 60․ 99 դոլարի։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին վկայում են սեպտեմբերի 11-ին Լոնդոնի ICE բորսայի վաճառքի տվյալները։

Այսպես, չորեքշաբթի նավթի գինը 7 րոպեում նվազել է 3 տոկոսով՝ մեկ բարելի համար հասնելով 62․32 դոլարի, ապա 60․64 դոլարի։

Վերլուծաբանները դա կապում են Իրանի դեմ պատժամիջոցները մեղմացնելու հնարավորության մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարության հետ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները