ՄԱԿ-ը մտահոգված է Հորդանանի հովիտը բռնակցելու Նեթանյահուի հայտարարությամբ․ Գուտերեշ

10:34   12 Սեպտեմբեր 2019    363

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը մտահոգություն է հայտնել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի նախընտրական հայտարարության առնչությամբ առ այն, որ Իսրայելը մտադիր է բռնակցել Հորդանան գետի Արևմտյան ափը։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին սեպտեմբերի 11-ին հայտնել են գլխավոր քարտուղարի մամուլի ծառայությունից։

«Գլխավոր քարտուղարը մտահոգ է Իսրայելի վարչապետ Նեթանյահուի հայտարարության կապակցությամբ, որը հայտարարել է ընտրություններում հաղթելու դեպքում Հորդանանի հովիտն ու Մեռյալ ծովի հյուսիսային հատվածը բռնակցելու մտադրության մասին, ինչը կլինի Արևմտյան ափին իսրայելական ինքնիշխանության հաստատման հարցում առաջին քայլը»,-ասվում է հայտարարության մեջ։

Գուտերեշի կարծիքով՝ նման քայլը «միջազգային իրավունքի կոպիտ խախտման կհանգեցնի»։

«Սա կխարխլի բանակցությունների վերսկսման բոլոր նախադրյալները»,-համոզված է նա։

Ընդգծվում է, որ ՄԱԿ-ը հավատարիմ է ՄԱԿ-ի բանաձևերի հիման վրա պաղեստինցիների և իսրայելցիների միջև կոնֆլիկտի կարգավորմանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գուտերեշ   ՄԱԿ  


Վերնագիրի այլ պիտակները