Իրանը «պետք Է մոռանա» ուրանի հարստացման մասին. Թրամփ

10:43   12 Սեպտեմբեր 2019    363

Իրանը պետք Է մոռանա ուրանի հարստացում իրականացնելու հնարավորություն ունենալու իր ցանկության մասին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ սեպտեմբերի 11-ին Սպիտակ տանը լրագրողների հետ կայացած զրույցի ընթացքում այս հայտարարությամբ հանդես Է եկել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը:

«Մենք չենք կարող Իրանին թույլ տալ, որ նա միջուկային զենք ունենա: Եվ նրանք (իրանցիները) երբեք չեն ունենա միջուկային զենք: Եվ եթե նրանք մտածում են (ուրանի) հարստացման մասին, ապա կարող են մոռանալ դրա մասին: Նրանց համար (ուրանի) հարստացումը շատ վտանգավոր կլինի: Շատ, շատ վտանգավոր: Կարող եք այդ մասին տեղեկացնել Իրանին»,- ասել Է Սպիտակ տան ղեկավարը:

Ըստ որում Թրամփը միանշանակ պատասխան չի տվել այն հարցին, թե հնարավոր Է արդյոք Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների մեղմացումը՝ Իսլամական Հանրապետության ղեկավարության հետ իր անձնական հանդիպումը կազմակերպելու նպատակով: «Տեսնենք, թե ինչ տեղի կունենա»,- երկու անգամ ասել Է նախագահը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները