Եվրոպան կարող է բախվել բանկային համակարգի ճգնաժամի հետ

11:04   12 Սեպտեմբեր 2019    417

Եվրոպական Կենտրոնական բանկը պատրաստվում է սեպտեմբերի 12-ի նիստում ավելի նվազեցնել դեպոզիտային տոկոսադրույքը, որը այս պահին գտնվում է 0,4 տոկոսի վրա։

Որոշումը կլինի ծանր հարված բանկերի եւ նրանց հաճախորդների համար։ Հնարավոր է, որ նվազեցումից հետո այն կազմի արդեն -0,5 տոկոս։

Deutsche Bank-ի թոփ մենեջեր Քրիստիան Սեւինգը այս առնչությամբ ահազանգել է, որ ԵԿԲ տոկոսադրույքների քաղաքականությունը ծանր լուծ է եվրոպական բանկային համակարգի համար եւ երկարաժամկետ հեռանկարում կարող է քայքայել ողջ բանկային համակարգը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Եվրոպական-Կենտրոնական-բանկ  


Վերնագիրի այլ պիտակները