Թրամփը հետաձգեց չինական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերի բարձրացումը

11:11   12 Սեպտեմբեր 2019    308

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է չինական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերի բարձրացումը հոկտեմբերի 1-ից հետաձգել մինչեւ 15-ը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին նա հայտնել է իր Twitter-ում:

«ՉԺՀ-ի Պետխորհրդի փոխվարչապետ Լյու Հեի խնդրանքով, ինչպես նաեւ այն բանի կապակցությամբ, որ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը հոկտեմբերի 1-ին նշելու է իր 70-ամյակը, մենք պայմանավորվեցինք, որպես բարի կամքի դրսեւորում, 250 մլրդ դոլար արժողությամբ ապրանքների մաքսատուրքերի բարձրացումը (25 տոկոսից մինչեւ 30 տոկոս) հոկտեմբերի 1-ից հետաձգել մինչեւ 15-ը»,- գրել է Թրամփը:

Ինչպես ավելի վաղ հայտնել է Bloomberg-ը՝ վկայակոչելով ՉԺՀ-ի Պետխորհրդի Մաքսային սակագների կոմիտեի հայտարարությունը, Չինաստանի կառավարությունն իր հերթին որոշել է սեպտեմբերի 17-ից վերացնել 25-տոկոսանոց մաքսերն ԱՄՆ-ից ներկրվող 16 ապրանքների, այդ թվում՝ դեղորայքի, պեստիցիդների եւ լուբրիկանտների նկատմամբ: Մաքսերը սահմանվել էին 2018 թվականին: Ցանկի մեջ չեն մտել ԱՄՆ-ի արտահանման կարեւոր ճյուղերը. սոյան, խոզի միսը եւ եգիպտացորենը:

Կոմիտեն շարունակում է քննության առնել ապրանքների նոր ցուցակներ, որոնք չեն հարկվի մաքսերով: Նոր բացառումների մասին կհայտարարվի ավելի ուշ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները