Հոնկոնգի ոստիկանությունն արգելել Է հակակառավարական նոր հանրահավաքի անցկացումը

11:39   12 Սեպտեմբեր 2019    273

Հոնկոնգի ոստիկանությունը հավանություն չի տվել սեպտեմբերի 15-ին կղզում հակակառավարական բազմամարդ հանրահավաք անցկացնելու ընդդիմադիր ուժերի դիմումին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին սեպտեմբերի 12-ին հայտնել Է RTHK ռադիոկայանը:

«Քաղաքացիական ճակատ հանուն մարդու իրավունքների» կազմակերպությունը մտադրվել Էր ընդգրկուն երթ անցկացնել Կոզուեյ շրջանից մինչեւ քաղաքի գործարար կենտրոն:

Միջոցառումն արգելելու որոշումը պատճառաբանվել Է հանրային անվտանգության նկատառումներով՝ հաշվի առնելով այն անկարգությունները, որոնցով ավելի վաղ ուղեկցվում Էին համանման ակցիաները:

Պարզաբանելով իրենց որոշումը, իրավապահ մարմինները նշել են, որ իրենք բոլոր հիմքերն ունեն զգուշանալու, որ արմատական խմբերը կշեղվեն երթուղուց, կսկսեն արգելափակել ճանապարհները, հրկիզումներ սարքել ու կատարել վանդալիզմի գործողություններ: Միեւնույն ժամանակ ոստիկանությունը պատրաստվելու Է այն բանին, որ շատ ցուցարարներ փողոցներ դուրս կգան, չնայած արգելքին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հոնկոնգ  


Վերնագիրի այլ պիտակները