Շոտլանդիայի դատարանը խորհրդարանի աշխատանքի դադարեցումն անօրինական է համարել

11:47   12 Սեպտեմբեր 2019    256

Շոտլանդիայի դատարանն անօրինական է ճանաչել բրիտանական խորհրդարանի աշխատանքը դդարեցնելու վարչապետ Բորիս Ջոնսոնի որոշումը:

Բրիտանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ կառավարությունը հայտարարել է, որ հիասթափված է և կբողոքարկի դատարանի վճիռը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Չնայած դատարանը խորհրդարանի աշխատանքը վերսկսելու հրաման չի տվել, սակայն բրիտանացի որոշ պատգամավորներ վերադարձել են Համայնքների պալատ՝ աշխատանքի:

Հաջորդ շաբաթ խորհրդարանի աշխատանքը դադարեցնելու հարցը կքննարկի Մեծ Բրիտանիայի գերագույն դատարանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Շոտլանդիա  


Վերնագիրի այլ պիտակները