Ամերիկացին իր հյուրասենյակում երկու մեքենա է կայանել՝ դրանք փոթորկից փրկելու համար

13:37   12 Սեպտեմբեր 2019    263

Ամերիկյան Ֆլորիդա նահանգի բնակիչը տան հյուրասենյակում միանգամից երկու ավտոմեքենա է կայանել՝ իր BMW M3 և իր ընկերոջ Volkswagen Golf GTI մակնիշի մեքենաները՝ դրանք «Դորիան» փոթորկից փրկելու համար:

Սեպտեմբերի առաջին իսկ օրերին Բահամյան կղզիներին և ԱՄՆ արևելյան ափերին հարվածած փոթորիկի վտանգավորությունը գնահատվել էր առավելագույն՝ հինգերորդ, աստիճանով: Քամու արագությունը փոթորկի ամենասաստիկ պահին կազմում էր 257 կմ/ժամ: Բազմաթիվ մարդկանց տարհանել են աղետի գոտուց: Տարերային աղետի հետևանքով նրանցից շատերն անտուն են մնացել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Այդպիսով, Ֆլորիդայի բնակիչներից մեկը որոշել էր իր ուժերով փրկել 1988-ի արտադրության սիրելի մեքենան՝ այն տեղավորելով տան մեջ: Եվ քանի որ հյուրասենյակում ազատ տեղ էր մնացել, նա որոշել էր կացարանը կիսել ընկերոջ մեքենայի հետ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները