Երեք օր է՝ Գազայի շուրջ շարունակվում են հրթիռային հարվածները

12:27   12 Սեպտեմբեր 2019    309

Իսրայելական կործանիրները մի քանի ռազմական օբյեկտների վրա, որոնք պատկանում են պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորմանը, օդային հարվածներ են հասցրել։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։ Ավելի վաղ, Գազայի սեկտորից դեպի Իսրայել պետության տարածք էին հրթիռներ արձակվել, եւ ինչպես պարզաբանում է իսրայելական ռազմական նախարարությունը, իրենց համարժեք պատասխան հարվածով «սաստել» են հրթիռներն արձակողներին։ Ընդ որում, այս լարվածությունը շարունակվում է արդեն երեք օր։

Hayatsk.info

Հեշթեգներ: Գազա  


Վերնագիրի այլ պիտակները