Ապատուրայը չի կարծում, որ ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցելու Ռասմուսենի առաջարկը ժամանակին է արված

14:18   12 Սեպտեմբեր 2019    263

Առանց Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցելու գաղափարն այսօր հետաքրքրություն չի առաջացնում դաշինքում:

Այս հայտարարությունը Facebook սոցիալական ցանցում արել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նրա խոսքով՝ ինքը չի հավատում, որ այդ արաջարկությունը ժամանակին է արված՝ նկատի առնելով ներկայիս անվտանգության միջավայրը: «Ըստ իս, այսօր այդ հարցի քննարկումը իմաստ չունի: Ես ՆԱՏՕ-ում հետաքրքրվածություն չեմ տեսնում այդ հարցի նկատմամբ: Ես նաեւ չեմ հավատում, որ ներկայիս միջազգային անվտանգության պայմաններում այդ գաղափարը արդիական է: ՆԱՏՕ-ում Վրաստանի դեսպանությունն ակտիվորեն պաշտպանում է «ավելի շատ Վրաստան ՆԱՏՕ-ում եւ ավելի շատ ՆԱՏՕ Վրաստանում» նախաձեռնությունը, որը հստակ ու կոնկրետ գաղափարներ է ներառում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ապատուրայ   ՆԱՏՕ  


Վերնագիրի այլ պիտակները