Գդանսկի նավահանգստային ամբարձիչներին երկրորդ օրն Է, ինչ նստած են Greenpeace-ի ակտիվիստները

14:35   12 Սեպտեմբեր 2019    263

Greenpeace-ի բնապահպանական ակտիվիստները երկրորդ օրն Է, ինչ նստած են Գդանսկի նավահանգստային ամբարձիչների վրա՝ արգելափակելով ներմուծված ածխի բեռնաթափումը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին, հայտնել Է կազմակերպության Լեհաստանի բաժանմունքը:

«Տասն ակտիվիստներ գիշերն անցկացրել են Գդանսկի նավահանգստի ածխամբարի ամբարձիչների վրա, ուր նրանք բարձրացել են սեպտեմբերի 11-ի առավոտյան»,- ասված Է հաղորդագրության մեջ:

Պարզաբանվում Է, որ Greenpeace-ի ակտիվիստները Լեհաստանի կառավարությանը կոչ են անում ընդունելու մինչեւ 2030 թվականն ածխի օգտագործումից հրաժարվելու պլան: Մի քանի օր առաջ Greenpeace-ի ակտիվիստներն իրենց նավով փակել Էին Մոզամբիկից ածխով բեռնված նավի անցումը բեռնաթափման վայր, 20 մարդ ձերբակալվել Էր:

Նրանցից երկուսին, այդ թվում՝ նավապետին՝ Իսպաիայի քաղաքացուն, դատախազությունը պատրաստվում Է մեղադրանքներ առաջադրել: Ածուխը վառելիք Է Լեհաստանի Էներգետիկական կարողությունների մոտավորապես 80 տոկոսի համար:



Hayatsk.info

Հեշթեգներ: Greenpeace  


Վերնագիրի այլ պիտակները