Ուկրաինացի գիտնականներն Անտարկտիդայում «թաքնված» քարանձավ են գտել. Լուսանկարներ

14:44   12 Սեպտեմբեր 2019    244

Ուկրաինական արշավախմբի անդամներն Անտարկտիդայում սառցե թաքնված քարանձավ են հայտնաբերել:

Քարանձավում մեկ գետ ու երկու լիճ կա, հայտնում է Hayatsk.info-ն` հղում անելով Ուկրաինայի կրթության և գիտության նախարարության մամուլի ծառայությանը:

Անտարկտիկայի Գալինդեզ կղզու վրա գտնվող քարանձավը հայտնաբերվել է անտարկտիկական առաջին արշավների ընթացքում: Գալինդեզ կղզում է տեղակայված ուկրաինական «Ակադեմիկոս Վերնադսկիյ» կայանը, որը հիմնադրվել է 1996 թվականին բրիտանացի գիտնականների կողմից և այնուհետև հանձնվել Ուկրաինային՝ առանց փոխհատուցման պայմանների:

Քարանձավի մուտքը նախկինում եղել է տվյալ կայանի հակառակ կողմից` սառցաբեկորի կատարի ստորին հատվածում: Սակայն, ինչպես պարզվել է, հետագայում սառցաբեկորը շարժվել է դեպի օվկիանոս, և մուտքը փակվել է: Այնուհետև, Պենոլա նեղուցի կողմից հնարավոր մուտքեր գտնելու մի քանի անհաջող փորձ է ձեռնարկվել: Մուտքը, վերջիվերջո, գտնվել է:

Քարանձավում կարելի է տեսնել սառցե շերտով պատված գետ և երկու լիճ: Այս ամենից բացի` գիտնականները քարանձավում հայտնաբերել են անհայտ թռչնի փետուր, որը, ինչպես պարզվել է, պինգվինի փետուր չէ: Հետազոտության համար անհրաժեշտ նմուշներն արդեն ուղարկվել են Ուկրաինա:






Hayatsk.info

Հեշթեգներ: Ուկրաինա  


Վերնագիրի այլ պիտակները