Եվրախորհրդարանը կպաշտպանի Brexit-ի հետաձգումը, եթե դա կկանխի առանց գործարքի դուրս գալը

15:58   12 Սեպտեմբեր 2019    172

Եվրախորհրդարանը (ԵԽ) հանդես կգա Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ժամկետի հետաձգման օգտին, եթե դա կկանխի Brexit-ն առանց գործարքի կամ պահանջվի բրիտանական խորհրդարանի ընտրությունների անցկացման համար:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին սեպտեմբերի 12-ին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Է Եվրախորհդարանի նախագահ Դավիթ Սասոլին:

Նրա խոսքով՝ ԵԽ-ն համապատասխան բանաձեւ Է նախապատրաստում Brexit-ի վերաբերյալ, որի նախագիծը կներկայացվի Ստրասբուրգի լիագումար նստաշրջանում: «Բանաձեւում խոսվելու Է այն մասին, որ Եվրախորհրդարանը պատրաստ Է հնարավոր հետաձգմանը, եթե դա կօգնի խուսափել առանց համաձայնագրի դուրս գալուց կամ հարկավոր կլինի Մեծ Բրիտանիայում համընդհանուր ընտրությունների անցկացման համար»,- ասել Է նա:

Ինչպես ասված Է «կոշտ» Brexit-ին Միացյալ Թագավորության նախարարների կաբինետի նախապատրաստման պլանում, որը սեպտեմբերի 11-ին հրապարակել Է կառավարությունը, Եվրամիության կազմից առանց գործարքի Մեծ Բրիտանիայի դուրս գալը երկրին սպառնում Է սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի պակասությամբ, սահմանում բեռնափոխադրումների ընդհատումներով եւ զանգվածային բողոքներով: «Թարմ մթերքի որոշ տեսակների մատչելիությունը կնվազի: Կա այն բանի ռիսկը, որ խուճապային գնումները ընդհատումների կհանգեցնեն պարենային մատակարարման հարցում»,- նշված Է փաստաթղթում: Առանձնապես բարդ իրավիճակ կստեղծվի բժշկական պատրաստուկների հարցում:

Նաեւ կառավարությունը զգուշանում Է, որ առանց գործարքի Եվրամիությունից դուրս գալը կհանգեցնի այն բանին, որ բեռնատարները Լա Մանշը կանցնեն մինչեւ երկուսուկես օրվա տեւողությամբ ուշացումներով, իսկ այդ իրադրությունը կարող Է տեւել մինչեւ երեք ամիս: Բացի դրանից բարդություններ կունենան այն ուղեւորները, որոնք երկրից կհեռանան նավահանգիստներով եւ օդանավավակայաններով, իսկ երկրի որոշ տարածաշրջաններում վառելիքի պակաս կզգացվի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Brexit  


Վերնագիրի այլ պիտակները