Արևմուտքը ոչ արդյունավետ է դիմադրում Պուտինի քաղաքականությանը. Իգոր Դոլգով

16:04   12 Սեպտեմբեր 2019    271

«Արևմուտքը ոչ արդյունավետ է դիմադրում Պուտինի քաղաքականությանը»,- հայտարարել է Վրաստանում Ուկրաինայի դեսպան Իգոր Դոլգովը Թբիլիսիում կայացած միջազգային համաժողովում, տեղեկացնում է Hayatsk.info-նա:

Ըստ դիվանագետի՝ Վրաստանի և Ուկրաինայի գրավյալ տարածքների խնդիրը ՆԱՏՕ-ում և ԵՄ-ում պետք է ընկալվի որպես գլոբալ խնդիր, իսկ Ռուսաստանին պետք է տրվի համարժեք պատասխան:

«Մենք շատ ուշադիր քննարկում և վերլուծում ենք Ռուսաստանի պահվածքը, Պուտինի քաղաքականությունը: Այդուամենայնիվ, մենք չենք կարող դրան արդյունավետ դիմակայել: Ինչո՞ւ: Հենց այստեղ է հիմնախնդիրը: Կարևոր երկու հարց կա․ առաջինը Պուտինն է, թույլ լինելը, ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն: Երկրորդը՝ Պուտինն ունի դե ֆակտո վետտո: Պուտինը կարմիր գիծը հատել է առնվազն երկու անգամ՝ Վրաստանում և Ուկրաինայում: Ո՞րն էր Արևմուտքի արձագանքը: Արդյո՞ք Պուտինն ունի վետոյի, ինչպես նաև սահմաններ հատելու և տարածքներ գրավելու իրավունք:

Ես ուզում եմ հիշեցնել ԱՄՆ-ի արձագանքը, երբ Սադամ Հուսեյնը հատեց կարմիր գիծը: Որքան կոպիտ էր պատասխանը և որքանով էր ներկայացված ամերիկյան ռազմական զորախումբը Սաուդյան Արաբիայում: Սրանք պարզ, սակայն սկզբունքային հարցեր են», – ասել է Վրաստանում Ուկրաինայի դեսպան Իգոր Դոլգովը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իգոր-Դոլգով  


Վերնագիրի այլ պիտակները