Իրանում ավստրալացի զույգին ձերբակալել են. Լուսանկարներ

16:38   12 Սեպտեմբեր 2019    181

Իրանի իշխանություններն ամռանն Ավստրալիայից ժամանած զույգին ձերբակալել են, ըստ որոշ տվյալների, Թեհրանի մոտակայքում առանց թույլտվության անօդաչու թռչող սարք օդ բարձրացնելու համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հաղորդման համաձայն՝ YouTube-ում և Instagram-ում բլոգ վարող ավստրալացի զույգին ձերբակալել են «մայրաքաղաքի մոտ անօդաչուի գործարկման» պատճառով: Խոսքն աշխարհով մեկ ճամփորդող Մարկ Ֆիրկին-Ջոլի Քինգ զույգի մասին է:

Ավելի վաղ հաղորդվել էր Իրանում Ավստրալիայի երեք քաղաքացիների ձերբակալության մասին։ Խոսքը Մարկ Ֆիրկին-Ջոլի Քինգ զույգի, ինչպես նաև մեկ այլ կնոջ մասին է, որը, ինչպես նշվում է, համալսարանի դասախոս է։ Երկու կանայք միաժամանակ Ավստրալիայի և Մեծ Բրիտանիայի քաղաքացի են, Ֆիրկինը՝ միայն Ավստրալիայի։

Ավստրալական SBS News լրատվականի հաղորդման համաձայն՝ Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Մերիս Փեյնը հինգշաբթի՝ սեպտեմբերի 12-ին, հանդես է եկել հայտարարությամբ՝ ասելով, որ արդեն մի քանի անգամ հանդիպել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ՝ ավստրալացիներին ազատելու հարցով։

Փեյնը հայտնել է, որ Ավստրալիայի իշխանությունները ներդրել են բոլոր ջանքերը, որպեսզի իրենց համերկրացիներին ազնիվ, մարդասիրաբար և միջազգային նորմերին համապատասխան վերաբերվեն Իրանում։







Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները