Ֆրանսիայի խորհրդարանի խոսնակի դեմ մեղադրանք է առաջադրվել. Parisien

18:19   12 Սեպտեմբեր 2019    82

Ֆրանսիայի Լիլ քաղաքի երեք քննիչ-դատավորներ Ֆրանսիայի Ազգային ժողովի (ստորին պալատ) խոսնակ Ռիշար Ֆերրանի դեմ ապօրինի հարստացման մեղադրանք են առաջադրել, գրում է Parisien-ը:

Ավելի վաղ BFMTV հեռուստաալիքը հայտնել էր, որ Ֆերրանը ֆինանսական անօրինական գործարքների առնչությամբ ցուցմունք է տալիս: Գործը կապված է ապահովագրական գործակալների հետ գաղտնի ֆինանսական կապեր ունենալու հետ, ինչն էլ հետագայում դարձել է Ֆերրանի՝ տարածքային ամբողջականության նախարարի պաշտոնը լքելու պատճառ:

Պարբերականը նշում է, որ ցուցմունքներ տալու գործընթացը տևել է ավելի քան 13 ժամ:

Գործի առնչությամբ Ֆերրանը հայտարարել է, որ լի է վճռականությամբ և շարունակելու է իրականացնել գործընկերների և ընտրողների կողմից իրեն վերապահված առաքելությունը: Այսպիսով՝ Ֆերրանը չի պատրաստավում հեռանալ պաշտոնից. ավելին` խոսնակը հայտնել է, որ դատական գործընթացի արդյունքների հետ կապված բոլորովին անհանգստություն չունի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆրանսիա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները