Փոմփեոն կարող է դառնալ ազգային անվտանգության գծով Թրամփի նոր խորհրդականը

18:52   12 Սեպտեմբեր 2019    118

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է պետքարտուղար Մայքլ Փոմփեոյին Ազգային անվտանգության գծով խորհրդական նշանակելու հնարավորությունը։

Այս դեպքում վերջինը միաժամանակ կզբաղեցնի երկու պաշտոն, հաղորդում է CNN-ը։ Աղբյուրների խոսքով՝ «Թրամփը տվյալ հնարավորությունը քննարկում է վարչակազմի մյուս աշխատակիցների հետ»։ Հեռուստաալիքը նշում է, որ դեռ հստակ չէ՝ «որքան լրջորեն է դիտարկվում այդ հնարավորությունը»։

Վերջին անգամ 50 տարի առաջ միաժամանակ 2 պաշտոն է զբաղեցրել Հենրի Քիսինջերը, որը և՛ ԱՄՆ պետքարտուղար էր, և՛ Ազգային անվտանգության գծով խորհրդական։

Hayatsk.info

Հեշթեգներ: Փոմփեո   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները