Կոնգոյի ԴՀ-ում գնացքը դուրս Է ընկել ռելսերից, զոհվել Է առնվազն 50 մարդ. Actualite

17:28   12 Սեպտեմբեր 2019    154

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում գնացքը դուրս Է ընկել ռելսերից, զոհվել Է առնվազն 50 մարդ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել Է Actualite պորտալը՝ վկայակոչելով ազգային համերաշխության գործերի եւ հումանիտար գործունեության նախարար Սթիվ Մբիկային:

Գնացքի վթարը տեղի Է ունեցել սեպտեմբերի 12-ի առավոտյան Տանգանիկա նահանգում: Նախարարը հայտնել Է, որ վթարի հետեւանքով զոհվել Է 50 մարդ, տուժել են շատերը: Նա ցավակցություն Է հայտնել ընտանիքներին եւ հայտարարել, որ կառավարությունը նիստ Է անցկացնում՝ քննարկելու միջադեպի կապակցությամբ ձեռնարկվելիք գործնական միջոցները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Կոնգո  


Վերնագիրի այլ պիտակները