Apple-ի կապիտալիզացիան նոր iPhone-ների շնորհանդեսից հետո գերազանցել է 1 տրլն դոլարը

21:23   12 Սեպտեմբեր 2019    127

Ամերիկյան Apple ընկերության շուկայական կապիտալիզացիան սեպտեմբերի 11-ին հերթական անգամ գերազանցել է 1 տրլն դոլարը նոր արտադրանքի շնորհանդեսից հետո, ընկերության կապիտալիզացիան 1 տրլն 10 մլրդ 443 մլն դոլար է կազմել։

Ինչպես նշվում է, ընկերության մեկ բաժնետոմսի արժեքը հասել է 223,6 դոլարի, ինչը 3,18 տոկոսով ավելի է նախորդ օրվա ցուցանիշների համեմատությամբ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Առաջին անգամ Apple-ը 1 տրլն դոլար կապիտալիզացիայի նախաշեմը հատել էր 2018 թվականի օգոստոսին։ Սակայն այդ ցուցանիշը կտրուկ ընկել էր դեկտեմբեր-հունվար ամիսներին Չինաստանում iPhone-ի հիասթափեցնող վաճառքներից հետո։

Սեպտեմբերի 10-ին Apple-ը շնորհանդեսի ժամանակ ներկայացրել էր Phone XS, iPhone Xs Max և iPhone XR նոր մոդելները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները