Թրամփին հիացրել է սեփական բանկերին հարվածելու Եվրոպայի որոշումը

21:34   12 Սեպտեմբեր 2019    136

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հիացրել է Եվրոպական Կենտրոնական բանկի (ԵԿԲ)`ավանդների տոկոսադրույքը մինչև մինուս 0,5 տոկոս իջեցնելու մասին որոշումը:

Twitter-ում գրել է, որ ԵԿԲ-ն արագ է գործում և հաջողում է՝ նվազեցնելով եվրոն դոլարի նկատմամբ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Նրանց վարկի դիմաց վճարում են, մինչ մենք տոկոսներ ենք վճարում»,- նշել է Թրամփը՝ ևս մեկ անգամ հորդորելով Դաշնային պահուստին հետևել ԵԿԲ օրինակին:

Եվրոպական կարգավորիչը արդարացրել է տոկոսադրույքների վերաբերյալ վերլուծաբանների մեծ մասի սպասումները: Մինուս 0,4 տոկոս մակարդակի վրա նա գոյատևում է 2016-ի մարտից ի վեր: Վարկի հիմնական տոկոսադրույքը մնացել է զրոյական մակարդակի վրա: ԵԿԲ տնօրենների խորհուրդը նշել է, որ դրույքաչափերը չեն բարձրանա այնքան ժամանակ, քանի դեռ գնաճը չի հասնի երկու տոկոս թիրախայինի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները