Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին սեպտեմբերի 13-ին Reuters գործակալությանը հայտնել Է վարչապետի դիվանատան աշխատակիցը Դաունինգ-սթրիթ-10-ում:
«Վարչապետ Ջոնսոնը Յունկերի հետ բանակցություններ կվարի Լյուքսեմբուրգում սեպտեմբերի 16-ին»,-գործակալությունը մեջբերում Է վարչապետի ներկայացուցչի խոսքը:
Ջոնսոնը նաեւ հանդիպում կունենա Լյուքսեմբուրգի վարչապետ Կսավյե Բետելի հետ:
Բրիտանական կառավարության ղեկավարը քանիցս հայտարարել Է, որ ձգտում Է հասնել այն բանին, որ Մեծ Բրիտանիան ԵՄ-ի կազմից դուրս գա հոկտեմբերի 31-ից ոչ ուշ: Նրա խոսքով՝ Լոնդոնը Բրյուսելի հետ շարունակում Է բանակցություններն առաջիկա «ապահարզանի» պայմանների շուրջ եւ փորձում Է Brexit-ի վերաբերյալ նոր համաձայնագրի կնքման հասնել ԵՄ-ի գագաթնաժողովում, որը կկայանա հոկտեմբերի 17-18-ին:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Brexit
Ջոնսոն