ԱՄՆ եւ Չինաստանի միջեւ առեւտրային պատերազմը շուտով կավարտվի․ Societe Generale

17:15   13 Սեպտեմբեր 2019    443

Societe Generale-ի տնօրենների խորհրդի նախագահ Լորենցո Բինի-Սմագին չի բացառում, որ մինչեւ հաջորդ տարվա գարուն չին-ամերիկյան առեւտրային պատերազմը ավարտվի՝ նկատի ունենալով, որ առաջիկա տարում ԱՄՆ-ում սպասվում են նախագահական ընտրություններ։

«Մեկ տարուց ԱՄՆ-ում սպասվում են նախագահական ընտրություններ։ Ինչ որ պահի Թրամփը պետք է փակի գործարքը եւ հույս ունեմ դա կլինի նաեւ իր համար հաջողված, որպեսզի ցույց տա իրեն որպես նախագահ, ով հասել է ինչ որ բանի, հանուն ընտրությունների։

Կարծում եմ, որ ինչ որ պահի նա կդադարեցնի պատերազմն ու կասի, որ այն ավարտվել է որոշակի հաջողությամբ։ Կարծում եմ, որ մինչեւ հաջորդ տարվա գարուն այն կարատվի»,- ռուսական РИА Новости-ի հետ զրույցում ասել է Բինի-Սպագին։

Նա նաեւ հավելել է, որ ԱՄՆ նախագահի շահերից չի բխում ընտրությունների գնալ լարվածությամբ, որը կարող է նեգատիվ կերպով ազդել տնտեսության վրա։ Նշենք, որ չին-ամերիկյան առեւտրային բանակցությունների հաջորդ փուլը կայանալու է Վաշինգտոնում հոկտեմբերի սկզբին։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները