Զորավարժությունները նպաստում են Ադրբեջանի ՌՕՈՒ մարտունակության բարձրացմանը. Զաքիր Հասանով

21:44   13 Սեպտեմբեր 2019    235

«Թուրքիայի Զինված ուժերը և ՌՕՈՒ-ն ցուցադրեցին իրենց մարտունակությունը և պատրաստությունը Իրաքում և Սիրիայում իրականացվող հակաահաբեկչական գործողություններին»:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին Real TV-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:

«Թուրքիայի Զինված ուժերը մեծ փորձ են կուտակել մարտական օպերացիաների ժամանակ, որտեղ կիրառել են նոր մեթոդներ և զենքեր: Այդ առումով՝ մեզ համար շատ կարևոր է նրանց հետ համատեղ զորավարժություններ անցկացնել: Նրանք մեր զինծառայողների, ռազմական օդաչուների հետ կիսում են իրենց փորձը: «TurAz Qartalı-2019» զորավարժությունների ժամանակ թուրք օդաչուները հակագործում էին մեր Հակաօդային պաշտպանության ուժերին: Ինձ զեկուցեցին, որ մեր ՀՕՊ ուժերը ցուցադրել են բարձր պրոֆեսիոնալիզմ, կարողացել են պաշտպանել մեր օդային տիրույթը: Ընդհանուր առմամբ, ես բարձր եմ գնահատում այս զորավարժությունների արդյունքները և կարող եմ ասել, որ դրանք նպաստում են Ադրբեջանի ՌՕՈՒ մարտունակության բարձրացմանը», - հայտարարել է նախարարը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Զաքիր-Հասանով  


Վերնագիրի այլ պիտակները