Բաքվում անցկացվել են ՆԱՏՕ-ի գնահատման զորավարժություններ. VIDEO

18:56   13 Սեպտեմբեր 2019    258

«Գարախանբեյլի» ուսումնական կենտրոնում՝ ՆԱՏՕ-ի «Օպերատիվ հնարավորությունների հայեցակարգի» (ՕՀՀ) ծրագրի շրջանակներում անցկացվել են ադրբեջանական բանակի՝ հետախուզական վաշտի երկրորդ աստիճանի և ՄԻ-17 ուղղաթիռների առաջին աստիճանի գնահատման զորավարժություններ:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով պաշտպանության նախարարությանը, ադրբեջանական բանակի հետախուզական վաշտի գործողությունների արդյունավետությունը գնահատել է բազմազգ գնահատող խումբը, իսկ Ադրբեջանի ՌՕՈՒ ՄԻ-17 ուղղաթիռների գործողությունները՝ ՆԱՏՕ-ի Ռազմաօդային ուժերի հրամանատարության ներկայացուցիչները:

Զորավարժությունների նպատակն է բարձրացնել ստորաբաժանումների մարտունակությունը, ստուգել զինծառայողների համատեղելիությունը ՆԱՏՕ-ի ստորաբաժանումների հետ:



Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան-ՊՆ   ՆԱՏՕ  


Վերնագիրի այլ պիտակները