ԱՄՆ-ն մտադիր է նավահանգիստ ձեռք բերել Հունաստանի հյուսիսում

12:47   14 Սեպտեմբեր 2019    199

ԱՄՆ-ն ռազմավարական առումով կարևոր է համարում Հունաստանի հյուսիսում գտնվող Ալեքսանդրուպոլիս նավահանգիստը և մտադիր է մասնակցել դրա մասնավորեցմանը։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է Հունաստանում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Փայեթը։

Նրա խոսքով՝ Ալեքսանդրուպոլիսը դարպաս է դեպի Սև ծով և Բալկաններ։

Նա ընդգծել է, որ նավահանգիստը եվրոպական էներգետիկ անվտանգության, տարածաշրջանային կայունության և տնտեսական աճի առանցքային օղակն է։

«Մենք սպասում ենք այդ օբյեկտի առաջիկա մասնավորեցմանը և ակնկալում, որ պայմաններ կլինեն ամերիկյան ներդրողների համար»,-ասել է Փայեթը։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Հունաստան  


Վերնագիրի այլ պիտակները