Google-ը սկսել է խթանել որոնման արդյունքում յուրահատուկ նորությունների ցուցադրումը

22:54   18 Սեպտեմբեր 2019    590

Google-ը թարմացրել է իր ալգորիթմը՝ որոնման արդյունքներում ավելի յուրօրինակ նորություններ ցուցադրելու համար՝ ասվում է ընկերության բլոգում:

Նորացված ալգորիթմը կնպաստի այն հրապարակումներին, որոնք տեղեկատվության աղբյուր են: Այսուհետ այդ նյութերը ավելի լավ դասավորված կլինեն հիմնական որոնման՝ Google News-ի և Google Discover-ի մեջ:

Ընկերությունում ասում են, որ սա համաշխարհային մեկնարկ է, որը կանդրադառնա աշխարհի բոլոր երկրների վրա: Այժմ կորպորացիան շարունակում է աշխատել այս ալգորիթմների կատարելագործման ուղղությամբ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Google  


Վերնագիրի այլ պիտակները