Թուրքիայում իրար հաջորդող երկու երկրաշարժ է տեղի ունեցել

14:25   14 Սեպտեմբեր 2019    244

Թուրքիայի Չանքըրը շրջանում իրար հաջորդող երկու երկրաշարժ է տեղի ունեցել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է թուրքական «Դիքեն» լրատվամիջոցը:

Թուրքիայի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների ղեկավարման կենտրոնից տեղեկացնում են, որ առաջին երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 09:00-ին 4.7 մագնիտուդ ուժգնությամբ:

4.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրորդ երկրաշարժը տեղի է ունեցել երեք րոպե անց:

Երկրաշարժերի հետևանքով տուժածներ չկան: Ցնցումները զգացվել են նաև մայրաքաղաք Անկարայում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թուրքիա  


Վերնագիրի այլ պիտակները