ԱՀԿ-ն արձագանքել է Աֆրիկայում նոր մահացու հիվանդության մասին լուրերին

14:43   14 Սեպտեմբեր 2019    247

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մասնագետների խումբ է ուղարկել Տանզանիա` ուսումնասիրելու է անհայտ հիվանդությունից մահացած կնոջ ախտանիշներն ու այլ մանրամասներ:

Մինչ այդ հայտնի էր դարձել, որ կինը մահացել է մին այս անհայտ հիվանդությունից:

Տանզանիայում կնոջը հետազոտած ամերիկացի բժիշկը հայտարարել էր, որ նրա մատ առկա են երեք տարբեր հիվանդությունների` էբոլայի վիրուսի, մալարիայի և Դենգեի տենդի աշխատնիշներ: Հենց այս մասնագետն էլ եզրակացրել է, որ դրանք բոլորովին նոր բացահայտվող հիվանդության աշխատնիշներ են:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նաև դիմել է Տանզանիայի առողջապահության նախարարությանը` դեպքի մասին բոլոր հնարավոր տեղեկությունները ստանալու համար: Կազմակերպությունը խոստացել է շուտափույթ հայտնել իր ստացած բոլոր տեղեկությունների մասին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աֆրիկա  


Վերնագիրի այլ պիտակները