Մոսկվայում 3-ամյա երեխան 11-րդ հարկից ընկել է և ողջ մնացել

15:51   14 Սեպտեմբեր 2019    131

Մոսկվայում 3-ամյա երեխան 11-րդ հարկից ընկել է, հաղորդում է РЕН ТВ հեռուստաալիքը։

Միջադեպը տեղի է ունեցել Ենիսեյան փողոցում։ Երեխաները բնակարանում խաղալիս են եղել։ Նրանցից մեկը խաղալիքներ է նետել փողոց, որի հետևանքով հենց ինքն է ընկել 11-րդ հարկից, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Հեռուստաալիքի տեղեկացմամբ՝ այդ պահին սենյակում երեխաները մենակ են եղել՝ առանց մեծերի հսկողության։ Տղան ողջ է մնացել, նրան հոսպիտալացրել են։ Երեխայի վիճակի մասին տեղեկություններ չկան։

Hayatsk.info

Հեշթեգներ: Մոսկվա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները