Ճապոնացիները ներկայացրել են անաղմուկ աշխատող դրոն

16:25   14 Սեպտեմբեր 2019    149

Ճապոնացիներն Ամստերդամում անցկացվող IBC 2019 տեխնոլոգիական ցուցահանդեսի ժամանակ ներկայացրել են առանց աղմուկի աշխատող անօդաչու թռչող սարք՝ փուչիկի տեսքով։

Այն տեղաշարժվում է ուլտրաձայնային տատանումների օգնությամբ՝ ի տարբերություն մյուս դրոնների, որոնք աշխատում են պտուտակների օգնությամբ։ Նորույթի հեղինակը NTT Docomo ընկերությունն է, հայտնում է LIGA.net-ը։

Այն կարելի է օգտագործել համերգների, միջոցառումների ժամանակ նկարահանումներ, ինչպես նաև ձեռնարկություններում՝ վերահսկողություն իրականացնելու համար։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ճապոնիա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները