Ֆլորիդայում Google Maps-ի միջոցով հայտնաբերել են 22 տարի առաջ անհետացած մարդու մնացորդները

19:56   14 Սեպտեմբեր 2019    143

ԱՄՆ-ի ոստիկանությունը Ֆլորիդայում հայտնաբերել է տեղի բնակիչ Ուիլյամ Մոլդթի մնացորդները, որն անհետացել է 1997-ի նոյեմբերի 7-ին։

Նրան հաջողվել է հայտնաբերել այն բանից հետո, երբ Google Maps-ի միջոցով գտնվել է նրա ավտոմեքենան՝ լճակում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

40-ամյա Մոլդթն անհետացել է Լանտանա քաղաքում երեկույթից հետո։

Ավտոմեքենան նկատել են Վելինգթոնում, արբանյակից արված լուսանկարների միջոցով։ Ավտոմեքենան գտել է տեղի բնակիչներից մեկը։ Դրանում հայտնաբերվել են Մոլդթի մնացորդները։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները