Ովքեր են համարվում ամենաանցանկալի զբոսաշրջիկները՝ տարբեր երկրների բնակիչների կարծիքով

20:16   14 Սեպտեմբեր 2019    128

Որոշ երկրներում զբոսաշրջիկներից տեղացիների դժգոհությունը նորություն չէ, բայց ինչպե՞ս են վերաբերվում անտանելի զբոսաշրջիկներին վերջիններիս հայրենակիցները։

YouGov-ը կազմել է այն երկրների վարկանիշային աղյուսակը, որոնց քաղաքացիները ամաչում են արտերկրում իրենց համաքաղաքացիների համար: Հետազոտությանը մասնակցել են 26 երկրների հարցվողներ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Պարզվել է, որ առավել քննադատաբար իրենց հայրենցակիցներին վերաբերվում են Մեծ Բրիտանիայի բնակիչները․ նրանց կեսից ավելին (61%) կարծում է, որ այն երկրներում, որտեղ իրենք հանգստանում են, տեղի բնակիչները երջանիկ չեն իրենց համար:

Ինքնաքննադատական երկրների առաջին հնգյակում էին նաև Նորվեգիան (54%), Գերմանիան (47%), Ֆրանսիան (47%) և Իտալիան (44%):

Հետազոտության տվյալները ևս հաստատել են, որ բրիտանացի զբոսաշրջիկները աշխարհում ամենաչսիրվածներից են:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները