Շքեղ գնումների առանձնահատկությունները Ճապոնիայում և Հրվ. Կորեայում

20:56   14 Սեպտեմբեր 2019    152

Բարձր եկամուտ ունեցող կանանցից շատերը ինչպես Ճապոնիայում, այնպես էլ Հարավային Կորեայում սիրում են և զբաղվում են թանկ գնումներով:

Այնուամենայնիվ, իրենց սպառողական սովորությունների հետ կապված, նրանք տարբերվում են բազմաթիվ առումներով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Օրինակ՝ ճապոնացի կանանց 73%-ը գնումներ է կատարում ինքնաբուխ, բայց կորեացիների շրջանում դա անում է միայն 16%-ը, մինչդեռ 84% -ը ծրագրում է ծախսերը: Այս մասին ասված է Agility Research- ի ուսումնասիրության մեջ:

Հետազոտության համաձայն՝ ճապոնացի կանանց մեծ մասը (71%) գերադասում է հետևել նորաձևության միտումներին, իսկ կորեացիներն իրենց համարում են թրենդսեթթեր՝ մարդ, որ ինքն է նոր միտում ստեղծում․ այս մասին հայտարարել է հարցվածների 60%-ը: Միևնույն ժամանակ, հետազոտված ճապոնացի կանանց մոտ կեսն է (53%) նախընտրում հատուկ ապրանքանիշեր, իսկ կորեացի կանանց շրջանում այդ թիվը 83% է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները