«Դորիան» փոթորիկից տուժած Բահամյան կղզիներին նոր ծովամրրիկ է մոտենում

21:03   14 Սեպտեմբեր 2019    136

Նոր ծովամրրիկ է մոտենում Բահամյան կղզիներին, որտեղ երկու շաբաթ առաջ մեծ ավերածություններ էին տեղի ունեցել «Դորիան» փոթորիկի հետևանքով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ Ատլանտյան օվկիանոսում ձևավորվող «Ումբերտո» արևադարձային փոթորիկն ուժեղացել է ուրբաթ գիշեր:

Ներկա պահին այն շարժվում է Մեծ Աբակո կղզու ուղղությամբ, որը մեծապես տուժել է «Դորիան» փոթորիկից: Տարերային աղետից հետո 1300 մարդ դեռևս անհետ կորած է համարվում Բահամյան կղզիներում, մինչդեռ 15 000-ն անօթևան են մնացել:

ԱՄՆ-ի Փոթորիկների ուսումնասիրության ազգային կենտրոնի տվյալներով՝ փոթորիկը գտնվում է Մեծ Աբակո կղզուց 110 կմ հեռավորությամբ՝ շարժվելով 65 կմ/ժամ արագությամբ: Կանխատեսվում է, որ փոթորիկն իր հետ հորդառատ անձրևներ կբերի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները