Ինդոնեզիայի գիտնականներն առաջարկել են վերստեղծել սառցադաշտերը՝ Արկտիկայի պահպանման համար

21:16   14 Սեպտեմբեր 2019    139

Հետազոտողները շարունակում են ելք որոնել Արկտիկայի եզակի էկոհամակարգը պահպանելու և վերականգնելու հարցում:

Խնդիրը լուծելու համար Ինդոնեզիայի ճարտարապետները առաջարկել են վերստեղծել սառցադաշտեր հատուկ սուզանավերի օգնությամբ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ծրագրվում է, որ այդ սուզանավերը կհավաքեն ծովային ջուրը, կմաքրեն աղից և փոքր սառցաբեկորներ կստեղծեն: Ապագայում նման սառցաբեկորները միաձուլվելու են և ստեղծեն նոր սառցադաշտեր, որոնք կօգնեն փրկելու մոլորակի ցուրտ մասի բնակիչներին և պահպանելու Արկտիկայի եզակի էկոհամակարգը:

Նման առաջարկը բավական հետաքրքիր է թվում, բայց շատ թերահավատներ վստահ չեն, որ նման քայլը դրական ազդեցություն կունենա:

Առաջին հերթին քննադատները նշում են սուզանավերի համար վառելիքի խնդիրը: Նրանք վախենում են, որ հսկայական քանակությամբ նման սարքերի աշխատանքը ավելի է խորացնելու իրավիճակը: Բացի այդ, թերահավատները վստահ են, որ ծրագրի մշակման համար անհրաժեշտ է անհավատալի մեծությամբ աշխատանք:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները