Զբոսաշրջիկը դիպել է ճամպրուկին, ընկել և մահացել

21:36   14 Սեպտեմբեր 2019    176

Թաիլանդում բրիտանացի զբոսաշրջիկը, ճամպրուկին դիպչելով, ընկել է ապակե դռան վրա և մահացել:

33-ամյա տղամարդը ուղևորվել է կղզի՝ ընկերներին այցելելու: Երեկույթից հետո վերադարձել է իր հյուրանոցային սենյակ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Որոշ ժամանակ անց տղամարդը ոտքի է կանգնել, ոտքը դիպել է ճամպրուկին, որը գտնվում էր մահճակալի և ապակե դռան միջև, տղամարդը ընկել է և կոտրել դուռը:

Նա մահացել է ապակու մեծ բեկորի առաջացրած ստամոքսի մահացու վերքից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները