Թրամփը հայտարարել է Համզա բեն Լադենի ոչնչացման մասին

22:02   14 Սեպտեմբեր 2019    194

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ «Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպության նախկին առաջնորդ եւ Նյու Յորքում սեպտեմբերի 11-ի ողբերգական ահաբեկչությունների կազմակերպիչ Ուսամա բեն Լադենի որդի Համզան ոչնչացված է։

Շաբաթ օրը Սպիտակ տանը հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ ահաբեկչությունների 18-րդ տարելիցից 3 օր անց Համզան, որը «Ալ Քաիդա»-ի առաջնորդներից էր, ԱՄՆ-ի հակաահաբեկչական գործողության արդյունքում ոչնչացվել է Աֆղանստանում կամ Պակիստանում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Համզա բեն Լադենի կորուստը ոչ միայն «Ալ քաիդա»-ին զրկում է կարեւոր առաջնորդական հմտություններից եւ նրա հոր հետ խորհրդանշական կապից, այլեւ խափանում է խմբավորման օպերատիվ գործունեությունը»,- նշվում է Սպիտակ տան հայտարարության մեջ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները