ԱՄՆ-ը եւ Բրազիլիան Ամազոնիայի անտառների պահպանության նպատակով ներդրումային հիմնադրամ կստեղծեն

22:16   14 Սեպտեմբեր 2019    145

Ամազոնիայի անտառների կենսաբանական բազմազանության պահպանության նպատակով ԱՄՆ-ը եւ Բրազիլիան 100 մլն դոլար բյուջեով ներդրումային հիմնադրամ կստեղծեն։

Այս մասին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի եւ Բրազիլիայի ԱԳ նախարար Էրնեստու Արաուժուի հանդիպման արդյունքներով հայտարարել է ԱՄՆ Պետդեպի մամուլի ծառայությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Ծրագրվում է, որ այս հիմնադրամը կկառավարվի մասնավոր բիզնեսի կողմից։

Բրազիլական INPE պետական տիեզերական կենտրոնի օգոստոսի վերջի տվյալներով, 2019թ․ սկզբից Բրազիլիայում գրանցվել է անտառային հրդեհների մոտ 80 000 օջախ։ Դա 83 տոկոսով ավելի է, քան անցյալ տարվա նույն ժամանակահատվածում։

Որոշ փորձագետներ Ամազոնիայի անձրեւային անտառներում հաճախացած հրդեհների պատճառը կապում են գյուղատնտեսական կարիքների համար անտառահատման հետ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները