Հնդկական կայապո ցեղի առաջնորդին առաջադրել են Նոբելյան մրցանակի՝ Ամազոնիայի անտառների պահպանման համար

10:06   15 Սեպտեմբեր 2019    137

Բրազիլացի մարդաբանների և բնապահպանների խումբը հնդկական կայապո ցեղի առաջնորդ Ռաոնի Մետուկտիրեի թեկնածությունն առաջադրել է 2020թ. Նոբելյան մրցանակի՝ Ամազոնիայի անտառների պահպանման բազմամյա աշխատանքի համար:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդում է Reuters-ը:

Ռաոնին, որը վառ անհատականություն է Ամազոնիայում նաև շնորհիվ իր արտաքին տեսքի՝ շուրթի մեջ ափսե, վառ դեղին հագուստ և ականջօղեր, համաշխարհային ճանաչում է ձեռք բերել 1980-ականներին, երբ երգիչ Սթինգի հետ միասին մասնակցում էր բնապահպանական արշավին։

89-ամյա Ռաոնիի մասին կրկին լսել են այս տարի, երբ օգնության խնդրանքով դիմել է Ամազոնիայի անտառային հրդեհների ժամանակ և տեղի ունեցածի համար մեղադրել Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուին։

Բրազիլիայի առաջին մարդաբան Դարսի Ռիբեյրոյի անվան հիմնադրամը այս տարի պաշտոնապես Ռաոնիի թեկնածությունն առաջադրել է Նոբելյան մրցանակի։

Հիմնադրամը նաև նամակ է գրել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ խնդրելով աջակցել առաջնորդի թեկնածությանը։

Նշվում է, որ այս տարի Ռաոնին արդեն երկու անգամ հանդիպել է Մակրոնի հետ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ամազոնիա  


Վերնագիրի այլ պիտակները