Պոմպեոն Իրանին մեղադրել է Ս. Արաբիայի նավթավերամշակման գործարանը գրոհելու համար

10:15   15 Սեպտեմբեր 2019    155

ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն հայտարարել է, որ Իրանն է գրոհել Սաուդյան Արաբիայի ազգային նավթային ընկերության Saudi Aramco ձեռնարկությունը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդում է TASS-ը:

Ամերիկացի քաղաքական գործչի խոսքով՝ Թեհրանը մասնակցել է Թագավորության վրա 100 հարձակումների: Նա նշել է՝ մինչ տեղի են ունենում այս գրոհները, Իրանի նախագահ Հասան Ռոհանին և ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը դիվանագիտությամբ զբաղվելու ձև են անում:

«Չնայած ապալարվածության բոլոր կոչերին՝ Իրանն այս պահին աննախադեպ գրոհ է սկսել էներգիայի համաշխարհային մատակարարի վրա»,- հայտարարել է Պոմպեոն:

Պետքարտուղարը նաև հավելել է , որ Վաշինգտոնը կաշխատի իր գործընկերների և դաշնակիցների հետ՝ ապահովելու համար էներգետիկ շուկաների որակյալ մատակարարումը: Բացի այդ, ԱՄՆ-ը մտադիր է «Իրանին ենթարկել պատասխանատվության իր ագրեսիայի համար»:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Իրան  


Վերնագիրի այլ պիտակները