ԱՄՆ Սենատում առաջարկել են քննարկել «սադրանքների» դեպքում Իրանի նավթային օբյեկտներին հարվածելու հարցը

10:57   15 Սեպտեմբեր 2019    100

ԱՄՆ Հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը հայտարարել է, որ ժամանակն է, որ ԱՄՆ իշխանությունները քննարկեն Իրանի նավթային օբյեկտներին հարվածելու հնարավորությունը, եթե Թեհրանը «շարունակի իր սադրանքները», տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Ժամանակն է, որ ԱՄՆ-ը քննարկման սեղանին դնի Իրանի նավթավերամշակման գործարանների վրա հարձակման հարցը, եթե նրանք շարունակեն իրենց սադրանքները կամ միջուկային հարստացումը: Իրանը չի դադարեցնի իր վատ պահվածքն այնքան ժամանակ, մինչև հետևանքներն ավելի իրական չլինեն, ինչպես, օրինակ, հարձակումը նրանց նավթ վերամշակող ձեռնարկությունների վրա, ինչը հզոր հարված կլինի ռեժիմին»,- գրել է Գրեմը Twitter-ում:

Ավելի վաղ, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն մեղադրել էր Իրանին Սաուդյան Արաբիայում նավթավերամշակման գործարանների վրա գրոհներ իրականացնելու մեջ և խոստացել պատասխանատվության ենթարկել Թեհրանին:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները