«Ումբերտո» տրոպիկական փոթորիկը հեռացել է Բահամներից՝ կղզիներում թողնելով հորդառատ անձրեւներ

11:20   15 Սեպտեմբեր 2019    154

Շաբաթ «Ումբերտո» տրոպիկական փոթորիկը շարունակել է իր ճանապարհը՝ դուրս գալով Բահամների տարածքից՝ անձրեւներ թողնելով արշիպելագի հյուսիս-արեւմտյան շրջաններում, հաղորդում է Fox News-ը:

«Դորիան» փոթորկից վնասված կղզիներում նոր սպառնալիքը վերացել է:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշն այցելել է Բահամյան կղզիներ հումանիտար օգնության շրջանակում, որը կազմակերպությունը ցուցաբերում է ուժգին փոթորկից տուժած Բահամներին:

Նշվում է, որ կղզիների հազարավոր բնակիչներ զրկվել են սննդից, ջրից եւ կացարանից: 1300 մարդ դեռեւս համարվում է անհայտ կորած, եւս 50 մարդ զոհվել է, սակայն իշխանությունները նախազգուշացրել են, որ դա միայն նախնական ցանկն է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ումբերտո  


Վերնագիրի այլ պիտակները