ԱՄՆ սենատորը կոչ է արել գրոհել Իրանի նավթային օբյեկտները

11:27   15 Սեպտեմբեր 2019    129

ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեմը հայտարարել է, որ ԱՄՆ իշխանությունները պետք է դիտարկեն Իրանի նավթային օբյեկտներին հարվածներ հասցնելու հնարավորությունը՝ կապված Սաուդյան Արաբիայի Saudi Aramco նավթավերամշակման գործարանի գրոհների հետ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին նա գրել է իր Թվիթերում:

Նրա խոսքով՝ Թեհրանը չի դադարի նման արարքներ գործելուց՝ մինչև Իրանը չզգա դրանց լուրջ հետևանքները:

Սենատորը նշել է, որ իրանական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումը կհասցնի ջախջախիչ հարված այդ երկրի ռեժիմին:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Իրան  


Վերնագիրի այլ պիտակները