Գիտնականները հայտնել են պրոֆիլակտիկ միջոցներ՝ ընդդեմ աղիքների քաղցկեղի

12:56   15 Սեպտեմբեր 2019    205

Աղիքների քաղցկեղի զարգացման դեպքերի մոտավորապես 35%-ը կապված է կենսակերպի հետ, այդ թվում՝ վատ սննդի:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել են գիտնականները Ավստրալիայից՝ հաղորդում է Medicalxpress-ը:

Մասնագետները հայտնել են այդ հիվանդության պրոֆիլակտիկային օգնող մի քանի հիմնական կանոններ:

Առաջին հերթին գիտնականները խորհուրդ են տվել պահել դիետա՝ մեծ պարունակությամբ բջջանյութով: Մեծահասակներին խորհուրդ է տրվում օգտագործել օրական 30 գրամ բջջանյութից ոչ քիչ: Դրանք շատ են ցորենի թեփերում, ինչը կարելի է ավելացնել շիլաների, յոգուրտների և սմուզների մեջ:

Պրոֆիլակտիկայում կարող է օգնել նաև կաթնամթերքի և սուրճի ամենօրյա օգտագործումը: Բացի այդ, ապացուցված է նաև օմեգա-3 ճարպային թթուների օգտակարությունը, որը պարունակվում է ճարպոտ ձկներում:

Միաժամանակ մասնագետները խորհուրդ են տալիս քիչ միս օգտագործել: Աղիքների համար հատկապես վտանգավոր է տավարի, հորթի, ոչխարի և խոզի միսը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գիտնականներ  


Վերնագիրի այլ պիտակները